«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ալիևը փորձում է ամրապնդել ԹՐԻՓՓ-ի ապագան

Ալիևը փորձում է ամրապնդել ԹՐԻՓՓ-ի ապագան
03.02.2026 | 15:12

Նախիջևանի ինքնավար Հանրապետության սահմանադրությունից հանվում են Մոսկվայի (16-04-1921թ.) և Կարսի (13-10-1921 թ.) պայմանագրերին հղումները:

Պայմանագրերը կնքվել են Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Նախիջևանի նոր սահմանադրության մեջ պետք է հղում կատարվի Ադրբեջանի անկախության վերականգնման 30-08- 1991 թվականի հռչակագրին, 18-10-1991 թվականի սահմանադրական ակտին և 1995 թվականի սահմանադրությանը:

Սրան զուգահեռ, այսօր Ադրբեջանի պատգամավորներից մեկի միջոցով տեղեկատվական արտահոսք տարածվեց, համաձայն որի, հնարավոր է Հայաստանի հետ «խաղաղության» թուղթը վերջնական ստորագրվի մինչև հունիսին կայանալիք հայաստանյան ընտրությունները, ԵԹԵ հայկական կողմը պարտավորվի, ընտրություններից հետո ՀՀ սահմանադրությունից հեռացնել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների» մասին հղումները:

Հիշեցնեմ, որ 2022 թվականի նոյեմբերին Ալիևը արդեն իսկ, տաք-տաք լուծարեց Նախիջևանի ինքնավար Հանրապետության մաքսային ծառայությունը, և այն դարձավ Ադրբեջանի մաքսային ծառայության ստորաբաժանում:

Հիմա հարց է առաջանում,

Երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի ներկայությամբ ստորագրվեց այդ չարաբաստիկ թուղթը, իսկ 2026 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոի հանդիպումից հետո ԹՐԻՓՓ-ի մասին ավելի շատ մարամասներ բացահայտվեցին,

Նախիջևանը ի՞նչ կարգավիճակ ուներ:

Միջանցքը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև է, որն առաջացել է համաձայն ռուս-թուրքական պայմանագրերի՞, թե՞ սա այն Նախիջևանն է, որն օդից Ադրբեջանի կազմ է ընկել 1991-ին, երբ ԼՂԻՄ-ը արդեն նորաստեղծ Ադրբեջանի կազմից դուրս էր եկել:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ոչնչացման ծրագիրը իրականացրիք, հիմա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությա՞ն ոչնչացման հերթն է:

Ալիևը զգում է վտանգը, Նախիջևանի ԻՀ-ը իր հոր սեփականությունը չէ, Ռուսաստանը վաղ թե ուշ, նույնիսկ Թուրքիան հարմար պահի բարձրացնելու է Նախիջևանի հարցը: Ալիևը զգում է վտանգը, փորձում է հայկական կողմի միջոցով այդ հարցն էլ լուծել:

Որոշ իդիոտներ կրկնում են այն թեզը, համաձայն որի, եթե ԹՐԻՓՓ-ի (Զանգեզուր) միջանցքը չտայինք, Ալիևը ուժով կվերցնե՞ր: Դա անհնարին էր, կարող էին վերցնել Երևանը, բայց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ուղիղ ճանապարհի պատրվակով նույնիսկ կես մետր հող ՀՀ տարածքից վերցնել չէին կարողանալու:

Եթե կարողանային, դա կարվեր 2020 թվին, երբ պայմանավորված հանձնվում էր Ղարաբաղը:

Եթե կարողանային, դա կանեին հենց այսօր, օգտվելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից, իմանալով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը կպաշտպանեն Ալիևի ռազմական գործողությունները, դա 2020-ից ավելի հարմար առիթ էր Իրանի վրա ճնշում գործադրելու համար, բայց այսօր էլ դա չի արվում:

Տեսեք, թե ինչ են առաջարկում «խաղաղության» թուղթը ստորագրելու դիմաց:

Կստորագրենք մինչև հունիս, ԵԹԵ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն ստանձնի իր ՍԵՓԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ փոխել ընտրություններից հետո: Այսինքն, կամ Նիկոլին կվերընտրեք, կամ էլ նոր ղեկավարի հետ ՀՀ սահմանադրությունը կփոխեք: Այսինքն, եթե սա նախապայման է, պետք է եզրակացնել, որ ՀՀ սահմանադրությունը չփոխելու դեպքում «խաղաղության թղթից» Ալիևը կհրաժարվի:

Հասկանում եք, չէ՞:

Ալիևը նույն ուլտիմատումը արդեն հնչեցրել է ԹՐԻՓՓ-ի մասով, հայտնել է, որ սա Նիկոլը չի ստորագրել, ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը, և ով էլ, որ գա Նիկոլից հետո, չի կարող հրաժարվել ԹՐԻՓՓ-ի միջանցքից:

Օխլոսը դիսկոտեկա է քննարկում...

Արա Արայան

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ